Posted in Uncategorized

Միջավայրի խնամք (16.11.2021)

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի (արևմտյան դպրոց-պարտեզ) բակ։

Նախատեսված՝ երկրորդ և երրորդ դասարանի երեխաների համար։

Երեխաների քանակը՝ 25 հոգի։

Ձև՝ խմբակային

Տևողությունը ՝ 1 ժամ (ժամը՝ 15։00-16։00)

Նպատակները՝

• համախմբված աշխատելու կարողություն

• միջավայրում մաքրության հաստատում

• երեխաների որոշակի ֆիզիկական ակտիվություն, դպրոցից դուրս՝ մաքուր օդի առկայության պայմաններում։

Անհրաժեշտ պարագաները՝

աշխատանքային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, տաք հագուստ, «լավ տրամադրություն»։

Ընթացքը՝

ձերբազատում՝ կրթահամալիրի բակում և շրջակա տարածքում թափված տերևներից ու աղբից։

Լուսաբանում

Posted in Uncategorized

Նախագիծ «Փոքրիկ երաժշտասեր»

Նախատեսված՝ կրտսեր տարիքի երեխաների համար

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», այլ վայրեր, մշակութային հաստատություններ

Իրականացման ձևը՝ անհատական և խմբակային

Տևողությունը՝ շուրջտարյա

Անհրաժեշտ պարագաներ՝ (դաշնամուր), նոտայի տետր, գրենական պիտույքներ (մատիտ, ռետին, սրիչ, գունավոր թղթեր) փոքրիկ նոթատետր, և իհարկե ժպիտ։

Նպատակ(ներ)ը՝

• Հետաքրքրություն առաջացնել դաշնամուրային արվեստի, դասական և ազգային երաժշտւթյան հանդեպ։

• Բացահայտել երեխաների ներածին երաժշտական ընդունակությունները (լսողություն, մաքուր երգեցողություն)։

• Նպաստել երեխաների բազմակողմանի զարգացմամը, համադրելով երաժշտությունը արվեստի այլ ճյուղերի հետ։

Խնդիրները՝ (ելնելով երեխաների անհատական հետաքրքրություններից)

  1. «Գունային–կերպարային ուսուցում» (նոտաների ասոցիացիան գույների հետ)
  2. սովորեցնել դաշնամուրին տիրապետելու տարրական հմտություններ
  3. երաժշտության ունկնդրում
  4. երգեցողություն
  5. «Հարցարան» (փորձում եմ պատասխանել երեխաների հարցերին)
  6. մասնակցություն երաժշտական այլ նախագծերին ու միջոցառումներին ինչպես կրթահամալիրում, այնպես էլ դրանից դուրս
  7. տեսագրությունների, մուլտերի դիտում
  8. երաժշտության համադրումը արվեստի այլ ճյուղերի հետ (գրականություն, գեղանկարչություն)

Արդյունքը՝ տեսագրությունների, նկարների, երեխաների պատրաստած անհատական աշխատանքների ձևով