Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. օր՝ 4

Վերապատրաստման վերջին օրը մենք ներկայացրինք ու քննարկեցինք մեր կողմից նախորոք մշակված նախագծերը, փորձառու դասվարների ուղղորդմամբ շտկեցինք առկա թերություններն ու վերջնական տեսքի բերեցինք դրանք՝ ավելի հմտանալով։

Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. օր՝ 3

Վերապատրաստման հերթական օրն էր, և այս անգամ քննարկեցինք ուսումնական նախագծերի ստեղծման, կառուցվածքի, բովանդակային նշանակության, կազմության և կիրառության հիմնային սկզբունքներն ու առանձնահատկությունները։

Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. օր՝ 2

Վերապատրաստման երկրորդ օրն արդեն բուն գործնական էր.

Ընկեր Լուսինեի և Ընկեր Լիլիթի ուղղորդմամբ մենք ստեղծեցինք մեր անձնական բլոգային հաշիվները և յուրացրինք բլոգ վարելու ճշգրիտ հմտությունները։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացու» երկու փորձառու դասվարներին՝ մեզ հետ տարած մանրակրկիտ և համբերատար աշխատանքի համար։

Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում․ օր՝ 1

Բարև, ես Անին եմ, երաժիշտ եմ։ Սովորում եմ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ Ես այն 15 վերապատրաստվող անձանցից մեկն եմ, ով ցանկանում է բացահայտել «Մխիթար Սեբաստացի» – ն։

Այսօր՝ վերապատրաստման առաջին օրը, մենք ծանոթացանք սիրելի Ընկեր Լուսինեի հետ և միասին փոքրիկ շրջայց կատարեցինք կրթահամալիրով, ուսումնասիրելով տարածքն ու շրջակա միջավայրը։

Continue reading “Վերապատրաստում․ օր՝ 1”